Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել:
Աղբյուրի տեղեկություններով, Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի 6-րդ հարկում՝ վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:
Ոստիկանները հայտնաբերել են այդ արարքը կատարած կասկածյալին, ով իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տ.Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում աշխատում է որպես մենեջեր:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: