Արսենին կհիշեք: Պատերազմի առաջին օրը աչքն է կորցրել.Արդեն հիվանդանոցում Արսենն իմանում է, որ իր փրկվելը հրաշք էր․ բեկորը կանգ էր առել ուղեղից մոտ 1մմ հեռավորության վրա։ Արթնանալուց ժամեր անց տեսնում է Մարիամին։
«Ես առավոտյան 9-ից դռների մոտ էի, միայն 12-ին ներս թողեցին»,- ասում է Մարիամը։
Հենց այդ ժամանակ էլ Արսենը որոշում է՝ կյանքում ոչ մի րոպե պետք չէ կորցնել, այն միշտ կարող է վերջինը լինել։ Աստծո հրաշքով փրկվել է, էլ չի սպասելու, հենց այստեղ էլ սիրած աղջկան ամուսնության առաջարկություն է անելու։
Որդու հետ կատարվածի մասին առանց արցունքի որևէ խոսք, որևէ բառ ասել Արսենի հայրը չի կարողանում: Բայց հիմա եղածն անցյալում են թողել, պատրաստվում են հարսանիքի:
Այսպես՝ միշտ իրար ձեռք բռնած, մեկը մյուսին օգնելով ու լրացնելով առաջ կնայեն: Ապրիլի 5-ին կամուսնանան, շատ երեխաներ կունենան, երեք տղա՝ պարտադիր:
Պատերազմն իրենց սերն ավելի է ամրացրել: