Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. «Մամային ցույց չտաք». Կամոն վիրավոր վիճակում զինվորական իր համազգեստը պատռելով վիրակապում է ընկերներին, դուրս բերում կրակի տակից, բայց ինքը հայտնվում անօգնական վիճակում ու արնաքամ լինում

Ժամկետային զինծառայող Կամո Նանյանը 2020թ. հուլիսից ծառայության անցավ Ջաբրայիլում, պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում՝ հերոսաբար մարտնչել թշնամու դեմ, այնուհետև տեղափոխվել Հադրութ՝ կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքները: Հերոսաբար զոհվել է մարտական գործողությունների ընթացքում`  Հադրութում, հոկտեմբերի 14-ին, Արցախի նախագահի կողմից արիության և խիզախության համար պարգևատրվել «Մարտական ծառայության» մեդալով:

ArmLife.am-ի հետ զույցում Կամոյի մայրը պատմեց, որ որդին իր հետ վերջին անգամ զրուցել է հոկտեմբերի 9-ին. «Ինձ զանգել ու ասում էր.«Մամ ջան, դուք դուխով եղեք, մենք դուխով ենք, գիտես տղեդ ինչ հերոսություններ ա անում, հետո կլսես, մերս:  Ասաց՝ մամ ջան, հեռախոսը տուր պապային, տվեցի ու ասաց՝ պապ ջան, մամայի կողքը կլինես, մամային մենակ չթողնես, հերս, քեզ էլ եմ շատ սիրում, ախպորս չնեղացնեք ու ասաց՝ մեզ ապահով տեղ են տանում, չմտածեք »»,-նշում է մայրն ու պատմում, որ Կամոն ուժեղ նշանառու էր և քանի որ ձախ ձեռքով էր կրակել` եղել էր ավագ հրաձիգ:

«Ընկերները պատմելով ասում են՝ երկնքից կրակ էր թափվում, մենք փախնում էինք, ասում էինք՝ Կամո արի, ասում էր՝ չէ, թողեք ես պիտի խփեմ դրանց ու պոստից պոստ ասում էին՝ տեսնեիր ոնց էր թուրք խփում»,-պատմում է մայրը:

Առաջին անգամ Կամոն վիրավորվում է ոտքից և այդ վիճակով անգամ զինվորական իր համազգեստը պատռելով օգնում է ընկերներին, վիրակապում, դուրս բերում կրակի տակից, իսկ երկրոդ անգամ, երբ մեջքից վիրավորվում է՝ հայտնվում է աօգնական վիճակում ու արնաքամ լինում:

Հինգ ու կես ամսի որոնումներից հետո միայն ԴՆԹ-ով են հայտմաբերում Կամոյի մարմինը, իսկ հերոսի հուղարկավորությունը կայացավ վերջերս՝ մարտի 16-ին:

Կամոն խոհարարություն էր սովորել,  այդ գծով միջազգային կարմիր դիպլոմ ստացել,  մինչև բանակ զորակոչվել սննդի ցանցում էր աշխատում՝ խոհարար, ծառայությունից հետո էլ ցանկանում էր արագ սպասարկման սննդի կետ հիմներ: Կամոն սիրած աղջիկ էլ ուներ. «Ասում էր՝ գնամ բանակ գամ նոր ընկերություն կանեմ, կբերեմ՝ կծանոթացնեմ, մինչև ախպերս կգա բանակից՝ կամուսնանամ»,-պատմում է մայրը:

ՀԳ. Իսկ տեսանյութում Կամոյին ճանապարհում են ծառայության՝ Հայոց բանակ, որտեղ նա ասում է. «Նայո՞ւմ եք, նայեք, որ հիշեք, մամային ցույց չտաք» :

ArmLife.am

Please enter a valid URL