Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ 3 անգամ հարցին նա խուսափում է ուղիղ պատասխան տալուց:
ԱԽ քարտուղարի սկանդալային հարցազրույցը բուռն քննարկման առարկա է դարձելհամացանցում:
«Պետրոսն ասումա Թուրքիային թշնամի համարու՞մ եք: Ասումա մենք պետք է մոտեցում շտկենք: Պատկերացնում ե՞ք
Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ: Կարելի է հետևություն անել, որ կա գաղտնի հայ-թուրքական գործընթաց՝ ապրիլի 24-ին ու Բայդենից եկող դրական սիգնալներին ընդառաջ:
Սրան ի՞նչ անուն կտաք»,- գրել է միջագայնագետ Սուրեն Սարգսյանը: