Search
Close this search box.

Նշանակվեց. Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այս նշանակումից հետո Անդրանիկ Սիմոնյանը նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրեն:

Please enter a valid URL