Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծանր է դիտել նմանատիպ տեսանյութեր». Ինչպես են հակառակորդի զիվորները պղծում մշակութային ու հոգևոր արժեքները

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

Ծանր է դիտել նմանատիպ տեսանյութեր, ծանր է ամեն օր հասկանալ թե ինչ արհավիրքի, խայտառակության և կորուստերի մեջ ենք մենք ապրում ազգովի, բայց ավելի ծանր է հասկանալ որ նրանք ՛ում մեղքով է այս ամենը տեղի ունեցել, շարունակում են իրենց հայակործան գործունեությունը, ընդ որում ոչ մի խղճի խայթ չզգալով։

Դե լավ…թողնենք մի կողմ էմոցիոնալ ելևէջները և պարզապես փաստենք, որ հիմա Հայաստանում հետևողականորեն իրագործվելու է թուրքերի և ադրբեջանցիների հետ այսպես կոչված «մերձեցման» պրոցեսներ, այսինքն մեզ համոզելու են որ մենք ինքնակամ ազգովի գնանք դեպի ինքնասպանության։
Այդ խնդրի լուծման համար «դրսերից» արդեն լուրջ գումարներ են ներդրվելու և այս գործընթացը խայտառակ պարտության տրամաբանական շարունակությունն է։

Please enter a valid URL