Search
Close this search box.

Պայմանագրային զինծառայողին ճառագայթային բուժում ստանալու համար գումար է անհրաժեշտ

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող, Արտաշատ քաղաքի բնակիչ Արմեն Գալստյանի մոտ ախտորոշվել է գանգի հիմքի մենինգիոմա ձախից, ուղեկցվող գանգուղեղային նյարդերի կոմպրեսիայով: Հիմա ստանում է ճառագայթային բուժում: Նշանակված սեանսների քանակը 30 է, իսկ ճառագայթային բուժման ընդհանուր վճարը կազմում է 1 մլն 395.000 դրամ:

«Խնդիրն առաջացել է պատերազմի ժամանակ: Հոկտեմբերի 6-ից եղել եմ Ջաբրայիլում, սակայն 4 օր անց խնդիր առաջացավ՝ ամբողջ մարմինս ուռչեց, ի վիճակի չէի շարժվելու, իջել եմ: Պարզվեց՝ աչքիս հետևի ուռուցքն ակտիվացել էր սթրեսներից: Պատերազմը հո հեշտ բան չէ՞, մահը աչքերիդ դիմաց է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արմենը:

Հարցին՝ որպես զինծառայող՝ արդյո՞ք աջակցություն չի ստացել, օրինակ, անվճար կամ զեղչով բուժում ստանալու համար, Արմենը պատասխանել է, որ աջակցել են, ուղեգիր տվել են, մի պրոցեդուրան 70.000 դրամի փոխարեն արվել է 46.500 դրամով, և վերջ:

Պայմանագրային զինծառայողն ասել է՝ քանի որ չի կարողանում աշխատել, հետևաբար՝ չի կարողանում ո՛չ իր բուժման համար գումար հայթայթել, ո՛չ էլ ընտանիքը պահել:

«Ունեմ երկու անչափահաս երեխա, ապրում եմ վարձով՝ Աշտարակում, վճարում եմ 45.000 դրամ, վարկեր ևս ունեմ, ու այս վիճակում դժվարանում եմ վճարել»,- նշել է նա:

Արմեն Գալստյանի բուժման համար անհրաժեշտ գումարով օգնել հնարավոր է նրա անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացված հաշվեհամարների միջոցով. դրամով` 16010036499308 , և դոլարով` 16010036499308։

Հեռախոս՝ 093060784:

Please enter a valid URL