«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի բանակային նախկին էլիտան մշտական բնակության է տեղափոխվել Երևան:
Ըստ մեր աղբյուրների՝ պատերազմից հետո ընտանիքով Երևանում են ապրում ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի, Արցախի ինքնապաշտպանական ջոկատների առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագո և շատ ուրիշներ:
Մի կողմից՝ Արցախում իրենք այլևս անելիք չունեն, մյուս կողմից էլ՝ Երևանում իրենց ավելի հանգիստ են զգում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: