Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, թե ուր են «Հայաստան» հիմնադրամի փողերը

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, թե ինչու է գողացել «Հայաստան» հիմնադրամի փողերը
Հայաստանի նորանկախ պատմության մեջ տեղի է ունեցել ամենալկտի թալանը։ Նիկոլ Փաշինյանը գողացել է պատերազմի օրերին համայն հայության կողմից հավաքված փողերն ու «պետականացրել» դրանք։ Խոսքը «Հայաստան» հիմնադրամից վերցրած 52 միլիարդ դրամի մասին է։
«Հիմնավորում» են, թե բա պետական բյուջե ենք մտցրել փողերը ու չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ ենք ծախսել։ Ահա այդպես։ Թալանից, կոռուպցիայից բողոքող և «ժողովրդից բան չթաքցնելու» խոստում տված Նիկոլն ամենաթալանչիական վարքագիծն է դրսևորում։
Նիկոլը հիմնադրամի փողերը մտցրել է պետբյուջեի մեջ, քանզի պետբյուջեին վերաբերում է ընտանեկան բյուջեի պես և օգտագործում բացառապես սեփական աթոռը պահելու նպատակով։
Երբ Նիկոլը խզբզում էր, որ Հայաստանն իր օջախն է, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը, «թարգմանաբար» դա նշանակում էր, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես տնամերձ բոստան, ժողովրդին՝ օգտագործման ենթակա մատերիալ, իսկ մեր երկրի բյուջեն՝ սեփական գրպանի պարունակություն։
Նիկոլը մի խնդիր ունի։ Իշխանությունը պահել ու փող թալանել։ Կապիտուլյացիայից հետո ավելացել է նաև կաշին փրկելու մոտիվացիան։ Ահա կաշվի համար էլ նա շրջապատել է իրեն ոստիկաններով ու դիպուկահարներով։

Մեկ դերասանի թատրոն հիշեցնող իշխանական համակարգ սարքելու համար նրան փող է պետք։ Մի մասը նա աշխատում է իրեն կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի միջոցով, ինչպես նաև այլ նոր հարուստներ աճացնելու օգնությամբ։ Փողի մյուս մասը նա գտնում է պետական բյուջեում։ Ուսապարկերին կաշառում է պարգևավճարով ու «լևի» փող տալով, որ իրեն չքցեն, իսկ ոստիկաններին օրերս որոշեց կաշառել՝ պետբյուջեի հաշվին աշխատավարձ բարձրացնելով։ Ահա՛ թե ուր են գնում «Հայաստան» հիմնադրամից գողացած փողերը՝ ոստիկաններին կաշառելու գործին։ Նիկոլին մյուս բյուջետայինները չեն հետաքրքրում, քանզի մյուսներն իրեն փողոցում չեն պաշտպանում ու չեն օգնում 20 մետր ոտքով տեղաշարժվել։

Արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանների աշխատավարձը գրեթե կրկնակի բարձրացնելը ընտրակաշառք է։ Դա նաև ցույց է տալիս, թե ում վրա է հենված Նիկոլը՝ բացառապես ոստիկանության։ «Ժողովրդական մասովկաները» ձևի համար են։
Ոստիկաններին կաշառելը ցույց է տալիս նաև, որ Նիկոլը պատրաստվում է կեղծիքների։ Իսկ դա հուշում է, որ այս ամենն ավարտվելու է լուրջ խնդիրներով, լուրջ ցնցումներով։ Հայաստանը կդիմանա՞ այդ ցնցումներին։

Պետրոս Ալեքսանյան

Please enter a valid URL