Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արդարությունը և իրավունքը հաղթեցին: Սահմանադրական կարգի տապալման անհեթեթագույն հոդվածը, որով մեղադրում էին Ռ. Քոչարյանին ճանաչվեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Ամբողջությամբ: Ըստ լուրերի` ՄԻԱՁԱՅՆ: Վ. Գրիգորյանին չհաշված` բացարկի պատճառով:
2-րդ նախագահին շնորհավորում եմ` արդար պայքարը պսակվեց հաջողությամբ: Իմ լավ ընկեր Արամ Վարդևանյան և ամբողջ պաշտպանական թիմ` վարձքներդ կատար»: