Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։ Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և սատկեցրել է իր և ընտանիքի անդամների վրա հարձակված փողոցային թափառող շանը։ Մտածելով, որ շունը սատկել է, կապել էր իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել էր դաշտում։
Կատարվում է քննություն։