Search
Close this search box.

ԲՈւՀ-երի քանդման ծրագիրը հաստատվեց․այն սկսեցին Մայր ԲՈՒՀ-ից՝ ռեկտորի ոտքերի առաջ «փռելով» կասկածելի և բարոյականության տեր աղջնակների

ՏԵՂ ՀԱՍԱՆՔ
Հայոց ԱՊազգային ժողովը հաստատեց իր «առաջնորդի» «հրովարտակը»՝ օրենքի տեսք տալով ՀՀ բուհ-երի քանդման, կազմալուծման ծրագրին։ Սա անակնկալ չէր բոլոր նրանց համար, ովքեր շուրջ երեք տարի ահազանգում էին այս մասին։ Զավեշտը, ավելի ճիշտ՝ ողբերգությունն այն է, որ ՀՀ-ում բուհ-ական կրթության ճակատագիրը որոշում են բուհ-երն օրումեջ հաճախելով կամ դրսերում 1-2 ամսական երկրաքանդման կուրսեր ավարտած մանկամիտներ, որոնց համար չիք ազգային արժեք, երկրի ապագա, կիրթ ու գրագետ քաղաքացի և նման հասկացություններ։

Այս խունտայական ամբոխը իր նպատակին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չի առնում։ Սրանք շատ լավ հասկանում են՝ որքան տգետ հասարակություն, այնքան հեշտ կառավարելի։ Ահա այդպիսի հասարակություն ստեղծելու նպատակով էլ իրենց տերերի հանձնարարությամբ սկսեցին փորձարկումներ՝ որոշելու համար մեր դիմադրողականության աստիճանը։ Նախ կազմաքանդեցին ազգային արժեքներ սերմանող առարկաները։ Հաջողեցին։ Ապա՝ մեր դարավոր «բարեկամ» երկրում «հյուսեցին» ինչ-որ «կրթական չափորոշիչներ» ու մասամբ հաջողեցին։ Քանդումն սկսեցին Մայր բուհ-ից՝ ԵՊՀ-ից՝ ռեկտորի՝ բառիս բուն իմաստով ոտքերի առաջ «փռելով» կասկածելի վարքի ու բարոյականության տեր ինչ-որ աղջնակների։

Հետո, ինչպես իրենց է բնորոշ, քրեական գործեր կարելով, չապացուցված մեղադրանքներ տարածելով հասան ազգային արժեքներ դավանող ռեկտորի հեռացմանը։ Եվ Մայր բուհ-ը արդեն երկու տարի ռեկտոր չունի։ Ընդամենը ռեկտորի ժպ։ Այս ամենը արվեց բութ ու անհաղորդ դեմքով մի դդմազգու ձեռքով, որի թափը չբավարարեց սղացնելու բուհ-երի ինքնավարությունը ընդլայնելու անվան տակ եղած ինքնավարությունն էլ ոչնչացնող օրենքը։

Եվ ահա գտան ելքը՝ դուման հագցնելով բուհական կրթության գլխին։ Հայերենով գոնե մեկ հոդաբաշխ նախադասություն կազմելու անընդունակ մեկին կարգեցին նախարարի պաշտոնում՝ թավիշով պատանքելու հայոց բարձրագույն կրթությունը։ Եվ «ձեռամբն մանկտաց» կնքեցին պատանքը խիտ «դումանի» տակ։ Լրիվ հաջողեցին։

Արդ, ու՞ր եք հայոց կրթութրան «ռահվիրաներ ու նվիրյալներ», որտե՞ղ է ձեր ձայնը, ինչու՞ չեք խոսում։ Գուցե հաճո՞ է ձեզ, որ առանց ձեր կամքի ու ցանկության վաղը գլխներիդ ղեկավար կարգեն մի լիլիթմակունցի կամ լենանազարյանցի կամ նույնիսկ նախրչու։ Եթե հաճո է, շարունակեք այդպես՝ լուռ, թեթև ,«շառից ու փորձանքից» հեռու ապրել։ Չէ՛, գոյատևել։
ԵՍ ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՕՐԵՆՔԸ:

Սերժ Սրապիոնյան

Please enter a valid URL