Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019 թվականին Նորաշեն համայնքում ապօրինի նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019 թվականին Նորաշեն համայնքում ապօրինի նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար…
Ապօրինի կարգադրության արդյունքում առաջացած ծանր հետևանքների մասին՝ կխոսենք հաջորդիվ…»,- գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը, ապա հավելել.
«Փաստորեն Արարատի մարզպետն իր որոշմամբ ընդունեց դատարանի վճռով հստատված այն փաստը, որ Նորաշեն համայնքի ղեկավարը դեռևս 2019 թվականին նշանակվել է օրենքի խախտմամբ և նրան ազատեց աշխատանքից:
Հիմա հարցը- ով պետք է պատասխան տա Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի այն որոշումների կայացման համար, որոնք ընդունվել են փաստացի դրանց կայացման համար լիզորություններ չունենալու պայմաններում…
Պարզվեց՝ царь не настоящий…»։
Անվավեր ճանաչվեց Գարի Սարգսյանի ապօրինի կարգադրությունը.