Search
Close this search box.

Արդեն 4 օր է, որ շատ անչափահաս աղջիկներ սթրեսի մեջ են․ համացանցում տարածվում է հայ անչափահաս աղջիկների մերկ լուսանկարներ. IT մասնագետը ահազանգում է

Արդեն 4 օր կլինի, որ լիքը անչափահաս աղջիկներ սթրեսի մեջ են, որոշների մոտ դաժէ վատ մտքեր կան… բանը նրանում ա, որ տևական ժամանակ ՀՀում գործում ա սրիկաների մեծ ցանց, որոնք ցավոք սրտի լավ տեղեկացված են անոնիմ կարգավիճակից, ու դրանից օգտվելով անում են շատ վատ ու շատ սխալ բաներ, ու մնում են անպատիժ, բայց ասեմ, որ դրանք շատ ժամանակ էլ սխալներ են թույլ տալիս, գտնելը անհնար չի ամեն դեպքում։

Լույսի արագությամբ համացանցում տարածվում ա հայ անչափահաս (հիմնականում 14-17) աղջիկների մերկ լուսանկարներ/վիդեոներ, իհարկե ոչ բոլորն են անչափահաս, կան նաև այլ տարիքի աղջիկներ, կան նույնիսկ ամուսնացած կանայք, բայց հիմնականում անչափահասների ու մինչև 24 տարեկաններն են շատ արագ տարածվում։

Մենք իրավունք չունենք քննադատենք էդ մարդկանց իրանց քայլերի համար, դա իրանց անձնական կյանքն ա, իրանց որոշումն ա, իրանց խելքն ա, բայց մենք իրավունք էլ չունենք էդ մարդկանց նկարները/վիդեոները լույսի արագությամբ տարածենք, փող տանք առնենք, էջերը գտնենք գրենք, գնանք տան մոտ սպասենք ու շանտաժ անենք, եթե մեր ուզածը չանեն էդ մարդկանց ծնողներին ուղարկենք ասենք գնա աղջկադ տուր սպանի։

Ուժային կառույցնե՞ր, ալո, մարդ կա՞, թե՞ մնացել ենք 2000-ականներում, ու սենց բաները լուրջ չեն ,որ զբաղվեք, կիբեր հանցագործություն, բան, բա մտածել ե՞ք, որ էդ նկարները/վիդեոները կամ հասցեները, դպրոցները սաղ հայտնվեն պեդոֆիլների մոտ, մենակ չասեք ՀՀ-ում պեդոֆիլ չկա` լիքն են, ինտերնետում ՎԽՏՈՒՄ ԵՆ։

Ծրագրավորող, IT մասնագետ Սամվել Հայրապետյան

Please enter a valid URL