Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն՝ Արցախից

Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել:
Աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիս-արևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:

Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Please enter a valid URL