Search
Close this search box.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի մշակութային հանցագործության դեպքը

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը Twitter-ում անդրադարձել է Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «անհետանալու» փաստին։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես բացահայտել է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջությամբ անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախ և առաջ վանդալիզմի զոհ է»,- ասված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL