Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան, ունեցել եմ մասնագիտական ու քաղաքական կենսագրություն: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր որ տվեց հնարավորություն ես մարզպետ նշանակվեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ում լրագրողները հիշեցրեցին Միքայելյանի հետ կապերն, ինչպես նաև այն, որ այսօր Միքայելյանի դուտրն աշխատում է մարզպետարանում, պաշտոն ունի նաև փեսան:
Մեսրոպյանը նշեց, որ ինքը օդից չի ընկել, պատից չի ընկել, իրեն լավ ճանաչողներ կան. «Ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ վարում ավելի քան 20 տարի»: