Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Տարածքն ամայի է. Ադրբեջանցիները ոչնչացրել են ևս մեկ հայկական եկեղեցի BBC

Թուրքը հողին է հավասարեցրել Մեխակավանի (Ջեբրայիլի) Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Դա հաստատել է նաեւ BBC-ի լրագրողը։
Շարունակեք շաղ տալ ու քարոզել թուրքի հետ խաղաղասիրություն

Լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին. նրանցից մեկը բարձրացել էր եկեղեցու վրա՝ փորձելով տապալել խաչը:
Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտեղ է եկեղեցին, պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին: Ուստի բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ: Ջոնահ Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա… Միայն հատակին դեռևս թափված երևում են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց:

Այս կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը հայտարարություն է տարածել. «Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության հերթական գործողությունը: BBC-ի փոխանցմամբ՝ հայկական եկեղեցին ամբողջությամբ ավերվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Այս նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել վերջին ագրեսիայի ընթացքում»:

Please enter a valid URL