Search
Close this search box.

Երկրաշարժ տարածաշրջանում

3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շամախիի շրջանի տարածքում, հայտնում է Ադրբեջանի ԳԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:27-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորությամբ եւ ութ կիլոմետր խորությամբ: Ստորերկրյա ցնցումները չեն զգացվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:40-ին՝ նույնպես Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 27 կիլոմետր դեպի արեւմուտք` վեց կիլոմետր խորությամբ: Այս ցցումները նույնպես չեն զգացվել:

Please enter a valid URL