Հայաստանը եւ Ադրբեջանը, Ռուսաստանի միջնորդությամբ, քննարկում են այն բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը, որոնք գործում էին դեռ խորհրդային տարիներին: Այս մասին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, պարզաբանեց, որ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման քարտեզը, որը հրապարակել էր ռուսական «Կոմերսանտ» թերթը, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ աշխատանքային խումբը քննարկում է միայն Խորհրդային Միության ժամանակաշրջանի հաղորդակցությունների վերականգնման հարցը:
«Օրակարգում փաստացի ներառված է այն մայրուղիների եւ երկաթուղիների վերականգնումը, որոնք գործել են խորհրդային տարիներին»,- պարզաբանեց փոխվարչապետը: