Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարար Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև օրերս տեղի ունեցած միջադեպին: Նախարարն ընդգծեց, որ կարևորում է լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությունը:

«Տեղի ունեցած դեպքի համար ներողություն եմ խնդրել դեպքին ականատես քաղաքացիներից, աշխատակիցներից, նաև ներողություն եմ ուզում խնդրել հանրությունից, որ լրատվական տեսադաշտում եղավ այդ դեպքը: Ուզում եմ ներողություն խնդրել հանրույթից, լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակից»,- նշեց նախարար Արշակյանը:

Please enter a valid URL