Search
Close this search box.

ԱԳՆ-ն՝ Վրաց-ռուսական սահմանին սպանված հայ վարորդի լուրի մասին

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ  վարորդների միջև, ընդ որում` մի քանի օր առաջ: Ծեծկռտուքի հետևանքով  վերջինս մահացել է :

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։

Please enter a valid URL