Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Թուրք վարորդը հայի է սպանել

Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը։

Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։ Հաղորդվում է, որ վիճող կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն։
Հեռուստաալիքը հայտնում է, որ վրացի քննիչները դեպքի վայր են մեկնել: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։

Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL