Search
Close this search box.

Վահրամ Պողոսյանը՝ Արցախում ադրբեջանական 10-15 հոգանոց խմբի մոլորվելու ու նրանց «վերևների» հրամանով բաց թողնելու լուրերի մասին

168.am-ին տեղեկություն էր հասել, որ մոտ քսան օր առաջ Վանք գյուղի հատվածում 10-15 հոգանոց ադրբեջանական խումբ է մոլորվել, ՊԲ զինծառայողները բռնել էին նրանց, սակայն «վերևների» հրամանով բաց են թողել:

«Մեզ փոխանցված տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանից: Նա հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Արցախում որևէ հատվածում թեկուզ մեկ ադրբեջանցու մոլորման կամ անցնելու դեպք չի արձանագրվել վերջին մեկ ամսում, տվյալ դեպքում:

«Արցախի սահմանները պաշտպանված են ՊԲ զինվորների շնորհիվ և ռուս խաղաղապահների աջակցությամբ: Այսինքն, բնակչության անվտանգությունն ապահովված է: Ի դեպ, Վանք գյուղը բավականին խորքում է, և այնտեղ մտնելու համար նախ պիտի մեր առաջնագիծն անցնել, հետո ոստիկանական կետեր կան, երկրորդ՝ այսօր բոլոր տեղերը հստակ երևում են, բոլորը գիտեն՝ որտեղով կարելի է անցնել, որտեղով՝ չի կարելի»,- նշեց նա»,-գրում է լրատվամիջոցը:

Please enter a valid URL