Search
Close this search box.

Սամվել Բաբայանը կուսակցություն կստեղծի նաև Հայաստանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանը որոշել է Արցախում գործող իր կուսակցության անվանումով կուսակցություն ստեղծել նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ 2019թ. Բաբայանը Արցախում գրանցեց «Միասնական հայրենիք» անունով կուսակցություն, որը Արցախի խորհրդարանական ընտրություններում գրավեց երկրորդ տեղը:

Հայաստանյան «Միասնական հայրենիք» կուսակցության համագումարը տեղի կունենա ապրիլի 23-ին «Մարիոթ» հյուրանոցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL