Search
Close this search box.

Գնդակահարվելու տեխնոլոգիան Սահակաշվիլու ու Փաշինյանի պարագայում․ Դմիտրի Կուլիկով

«2007 թվականին Սահակաշվիլին Վրաստանում հայտարարում էր, որ օլիգարխները ցանկանում են ժողովրդից խլել իշխանությունը, բայց ինքը երբեք դա թույլ չի տա, չի փախչելու և պատրաստ է գնդակահարվել հանուն Վրաստանի։ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ից բառացի կրկնում է Սահակաշվիլիի ելույթները։

Օրերս նա հայտարարել է, որ պատրաստ է գնդակահարվել ժողովրդի կողմից և չի փախչելու։ Այսինքն` արևմտյան հովանավորները նոր տեխնոլոգիաներ չեն հորինել Հայաստանի համար` ենթադրելով որ Կովկասյան երկիր է`
13 տարի անց վերցրել և հանգիստ կիրառում են Վրաստանում կիրառվածը Հայաստանում։ Ահա այսպես է աշխատում Արևմուտքը

Ի դեպ, վերջում` Սահակաշվիլին չցանկացավ պատասխան տալ իր արարքների համար և փախչեց Վրաստանից».

Ռազմավարական մարտահրավերների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Դմիտրի Կուլիկով

Please enter a valid URL