Լավ, հերիք չէ խաբեք և ահաբեկեք: Ախր դրան էլ չափ կա ու սահման: Կամ էլ, որ խաբում եք, ապա գոնե որոշ չափով պատշաճ կերպով արդանանալու տեղ թողեք: Ախր, դա էլ չեք թողնում: Ուրեմն, ամենայն հավանականությամբ, Շենգավիթ վարչական շրջան-ի աշխատակազմից քաղաքացիներին «Ծանուցագիր» անվանմամբ անստորագիր և անկնիք թերթիկներ են ուղարկում: Վերջիններիս առաջարկվում է տարօրինակ ծագումնաբանություն ունեցող գումարներ վճարել, անունը` գույքահարկ:
«Ծանուցագրերում» հղում է կատարվում գոյություն ունեցող օրենքների, գոյություն չունեցող իրավանորմերին, հիվանդագին և անիմաստ` օրենքների հետ կապ չունեցող, եզրահանգումների հիման վրա, նույնքան անհասկանալի ժամկետներ դրվում: «Ծանուցագրերի» բովանդակությունը` էժանագին շանտաժ է: Դրա իրավական վերլուծությանն անգամ անդրադառնալն է ամոթ:
Անգամ Տարոնի ժամանակ այդպիսի խայտառակ գրություններ չկային: Գոնե ուղեղներդ աշխատացրեք և մի երկու օրենք կարդացեք: Չնայած, երևի ընդունակ չեք:
Ի դեպ նման ծանուցումներ բնակիչներին ուղարկվում են բոլոր թաղապետարաններից