Search
Close this search box.

Mediaport-ի նոր տեղեկությունը՝ երկու զինծառայողի անհետացման մասին

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել Ջերմուկի զորամասից երկու զինծառայողի անհետացման պատճառների հետ կապված:

«Նրանք 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, սակայն կորել են»,- գրել էր «Մեդիապորտը»:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։

Մարտի 22-ին հաջողվել էր տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, տարհանման աշխատանքներից հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, իսկ Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չէր հաջողվել։

Իսկ թե ինչու է 6 օր հերթափոխն ուշացվել, եթե տեղեկությունը ճիշտ է, ՀՀ ՊՆ-ից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին:

«Քննություն է ընթանում, ավարտին ամեն ինչ պարզ կլինի»,- պատասխանեցին պաշտպանական գերատեսչությունից:

Please enter a valid URL