Search
Close this search box.

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. ինչ որոշում կկայացվի Քոչարյանի և դատավորի դիմումների վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 23-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:

Դիմումների վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետի մասին Արման Դիլանյանը ոչինչ չհայտնեց։

Նշենք, որ սույն դիմումը բանավոր ընթացակարգով քննության առնելու վերաբերյալ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։

Միջնորդության քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում։

Որոշվեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը հայտնել քվեարկությամբ. ՍԴ դատավորները 4 դեմ, 4 կողմ ձայների քվեարկությամբ մերժեցին ներկայացրած միջնորդությունը:

Please enter a valid URL