Նիկոլ Փաշինյանն Անի Բաղդասարյանին Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Անի Անատոլիի Բաղդասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ: