Search
Close this search box.

Պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը դիմում է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը․ փորձել են անարգել Արցախում զոհված որդու հիշատակը

Այսօր՝ մարտի 22_ին Ando Grigoryan անուն, ազգանունով օգտատերը նախ ֆեյսբուքյան ընդհանուր տիրույթում հայհոյախառն գրառում արեց իմ գրառման տակ, ապա արդեն մեսենջերով, անձնական նամակով սկսեց ոչ միայն սպառնալ, այլ հայհոյել ինձ, իմ ընտանիքին, դրանով փորձելով անարգել նաեւ Արցախում հերոսաբար զոհված իմ որդու՝ Աբգար Նազարյանի հիշատակը։

Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։

Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ_ին, ոստիկանությանը, դատախազությանը՝ միջոցներ ձեռնարկել այս օգտատիրոջը հայտնաբերելու համար եւ պարզելու հնարավոր կենտրոնը, որից ուղղորդվում է նրա գործողությունները։ Ես դիմում եմ իրավապահ մարմիններին ոչ այն պատճառով, որ վախեցած եմ։ Բոլորդ հասկանում եք, որ կրտսեր որդուս զոհվելուց հետո ես վախ չեմ կարող ունենալ, հատկապես նման սպառնալիքներից, բայց հորդորում եմ հայտնաբերել այս օգտատիրոջը, որ հանկարծ, պատահաբար ես նրան չհայտնաբերեմ։

Իմ հոգեվիճակում ես չեմ կարող երաշխավորել, որ նրա հետ հանդիպումը կսահմանափակվի միայն բացատրական զրույցով։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այս օգտատիրոջ գրառման սքրին շոթերը՝ պատճենները։

Please enter a valid URL