«ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել` մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, թե ոչ։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ` Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ»,– Facebook–ի իր էջում գրել է «ՍԻԼ կոնցեռն» ընկերության մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Մկրտչյանի խոսքով` առաջիկայում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին։
Հիշեցնենք` 2020-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։