Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքույրը` Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա ամուսինը` Անդրանիկ Ադամյանը։
ԱԱԾ–ի մամուլի ծառայությունում Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Անահիտ Ադամյանի ձերբակալության առնչությամբ շուտով հաղորդագրություն կլինի։
Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոնի մուտքի դուռն այսօր առավոտից կողպված է ԱԱԾ կապարակնիքով:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Անահիտ Ադամյանի հետ ձերբակալվել են Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության ևս 6 աշխատակիցներ: Նույն կայքի տեղեկություններով` Ադամյանին հետապնդում են ընդդիմադիր հայացքների համար, իշխանություններն էլ պատրաստվում են նրա պաշտոնում նշանակել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին։