Search
Close this search box.

Ուշագրավ․ Ինչ ունենք Փաշինյանի վարչապետության և նրա թիմակիցների առանձին ջանասիրության արդյունքում

2018 թվականի մայիս ամսից ի վեր` արդեն երեք տարվա ընթացքում, Նիկոլ Փաշինյանի վարչապետության և նրա թիմակիցների առանձին ջանասիրության արդյունքում ունենք`

1. պարտված, ռազմական պոտենցիալի զգալի մասը կորցրած հայկական բանակ,
2. շուրջ 5000 և ավել չպատճառաբանված զոհ,
3. շուրջ 2500 անհետ կորած,
4. Արցախի 75% հանձնված տարածքներ,
5. Արցախից ՀՀ զինված ուժերի աստիճանաբար տարհանում,
6. Մեծամորի ատոմակայանի խոստացված փակման մոտակա իշխանական ծրագիր,
7. Մեղրիի միջանցքի ապաշրջափակման գործընթաց,
8. առաջարկված ռուսական վարկի չընդունում,
9. ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեության կեղծ, արհեստական ճգնաժամի պատրանք,
10. դատարանների շրջափակման, դռները փակելու աշխարհում աննախադեպ ամոթալի փաստավորված վիճակ և արհեստական ճգնաժամի անվան դատավորների նկատմամբ չպատճառաբանված պրեսսինգ,
11. թուրքական և հայաստանյան իշխանությունների կողմից ՄԻՊ-ի գործունեության և անձի նկատմամբ թիրախավորված իրավիճակ,
12. օդում կախված լուրերով աննավարդապետյանական հսկողությամբ քննվող բազմաթիվ քրեական գործեր,
13. պառակտված հասարակություն,
14. անձամբ նիկոլի և իր թիմակիցների կողմից թիրախավորված առանձին պետական, հասարակական գործիչներ, դատավորներ, անհատներ,
15. ներդրումների ակնհայտ նվազում,
16. դիվանագիտական կորպուսի անգործություն կամ ամուլություն,
17. մեկ անձի և ընտանիքի գոյը պահող իրավապահ համակարգ,
18. քայքայված տնտեսություն,
19. աննախադեպ` վարչապետի զինվոր համարվող ԱԺ նախագահ,
20. դատարանները վերցնող կամ գրավելու հագուրդ ունեցող ԱԺ փոխնախագահ,
21. Հայաստանի պատմության մեջ թերևս ամենաթույլ խորհրդարանը ի դեմս պատգամավորների մեծամասնության,
22. տեղում դոփող, ոչինչ չանող, դիլետանտ պետական կառավարման համակարգ,
23. օրենքներից դուրս գործող իրավապահ համակարգ,
24…..

Այսքանից հետո հարց է առաջանում կա մեկ բան, որ այս իշխանությունները երեք տարվա ընթացքում հաջողել են, կատարելագործել են, առաջ են տարել: Դատեք ինքներդ, հետևությունն էլ արեք ինքներդ…
Հ.Գ. խնդրում եմ միայն, թե չասեք` բա նախկինները, բլյա, բլյա, հոգնել ենք, էդ դատարկամիտ բամբասանքներից, օդում կախված լուրերից, հաթաթաներ տալուց

Հովսեփ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL