Մխիթարին ու մյուսներին սպանողը` զրահաբաճկոնով .
Վենդետա լինելու է. Հավերժ ծնկած ես մնալու.
Երկու — երեք օր առաջ ընկերներիցս մեկի գրառման տակ իրենցքայլականներից մեկը, ի թիվս իր մասին լրագրողին ուղղված իմ հարցի, կեղծ բարեկիրթ մի մեկնաբանություն էր գրել, թե բա` եթե քննադատել, ապա իրենց քաղաքականության մասին և այլն, չանցնել վիրավորանքի և այլն.., այլապես նա «կփայլի» իր …….նիկոլությամբ ու ինձ կպատասխանի: նիկոլության հասնելու ունակ չեմ փառք Աստծո,բայց մարդասպան սրբապիղծների մասին կարծիք արտահայտելիս տաբուներ չկան:
Ասեմ նաև, որ անձնական վիրավորանք չէր, այլ իմ էմոցիոնալ ֆոնը ու վերաբերմունքը սույն սուբյեկտի հետ կապված: Ի դեպ, օրերս ձեզ պատմելու եմ իմ մասին, քաղաքականություն իմ մուտքի մասին` անդրադառնալով նաև պատերազմից հետո իմ կոշտացած բառապաշարին, ապրումներին ու դրա պատճառներին:
Բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մարդասպանի ու նրա արբանյակների այդ մտքին` թե բա մեզ քննադատեք մեր քաղաքականության մասով, բայց մի վիրավորեք: Հրաշալի, դե հիմա լսեք.
1. Ձեր քաղաքականության պատճառով սկսվեց ու շարունակվեց ցեղասպան պատերազմ
2. Ձեր գերագույն գլխավոր մեյմունի պատճառով կորցրինք ավելին, քան ամենավատթարագույն բոլոր սցենարներով հնարավոր էր. նրա ընկեր Ալիևը հստակ ասաց, որ մենք չենք պարտվել, ինքն առանց կրակոցի է տվել քոմենթչիի հայրենիք Աղդամը, Քարվաճառն ու Լաչինը:
Սա նշանակում է` նա զոհել է երեխաներին` քաղաքականություն- քաղաքականություն խաղալու, պարտություն բեմադրելու ու իշխանություն պահելու համար: Բավարա՞ր է սա դրան ատելու համար: Անձամբ ինձ համար` այո:
3. Ձեր մեյմունը ավելի շատ ատում է Արցախն ազատագրողներին, քան Ալիևին, նա սկսեց իր սեփական կետից ու կործանեց մեզ
4. Ձեր տասկոպեկանոցն ու իր կինը հանցավոր ապուշության կամ հրեշավոր միտումի պատճառով կազմակերպել են 5000-ից ավել երեխայի սպանդ
5. ՌԴ նախագահի ու ոչ միայն նրա կողմից խոսվել է Շուշին փրկելու ու հազարավոր երեխեքի կյանքը փրկելու հնարավորության մասին, որը մերժել է կապիտուլյանտը: Ես հենց այսպես եմ անվանում 4 անգամ ավելի վաղ Չդադարեցված պատերազմը:
6. Արցախի կարգավիճակի մասին հարցի տոտալ բացակայություն օրակարգից:
Եվս 50 կետ կարող եմ ավելացնել, բայց կարծում եմ սա լիուլի բավարար է հասկանալու համար, որ իրենց քաղաքականության անունը ցեղասպանություն է: Մարդասպանություն է: Արյունահեղություն է:
Ինչպիսին է այս ամենի հանդեպ վերաբերմունքը` թող ամեն մեկն ինքը որոշի: Բայց ինչպիսին պետք է լինի հատուցումը` ակնհայտ է:
Թափառաշրջիկ կրկեսը սկսել է հյուրախաղերը: Դահիճն իր զոհերի գերեզմաններին այցելելիս աչքերին արցունքաբեր կաթիլ անելու ունակ է: Ուրանալու, փախչելու, թռնելու, սպանելու, խոշտանգելու….Նա ամեն ինչ պղծելու ունակ է: Անգամ գերեզման….. Ու պղծում է… ամեն օր…. Հարցն այն է, թե մենք ինչի՞ ենք ունակ: Եթե հանդուրժելու ենք, ինչպես մինչ օրս, ուրեմն արդար է:
Հ.Գ. Կա՞ մեկը, ով ասենք սրանց հետ գնալու է և բանավիճի, օրինակ, տնտեսությունից կամ դատական համակարգից, փոխարենը ցույց տա զոհերի նկարները ու հարցնի նրանց մեղքի զգացման, ապաշխարհելու ու իրենց Աղետաբեր քաղաքականության ԳՆԻ մասին:
Հ.Գ. 2. Ես գիտեմ, որ տիեզերքում անխափան աշխատող կանոններ կան` օրինակ` տիեզերքում դատարկ տեղեր չեն մնում: Ու մեր երեխեքի դատարկ թողած տեղերը լցվելու են, ումով կամ ինչով` կտեսնենք: Այս նկարը միշտ դնելու եմ, որ չմոռանաք պղծելու ամենաբարձր նշաձողի մասին, ու ասեք` երեխեք ջան սրա համար մեզ չներեք:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից