Search
Close this search box.

Գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի նախագահը

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջից։

Նոյեմբերի 10-ին Շուշիում գերեվարված Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։

Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։

Please enter a valid URL