Հանրապետության տարածքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ::
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2 — 5, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 — 5, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1- 5, ցերեկը՝ +2+7,
Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,
Տավուշում գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝-1 — 5, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 — 5, ցերեկը՝ +2+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,
Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+ 19: