Արագածոտնի մարզում բնակիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի՝ իր մասով առաջարկին:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ երբևէ չի փախչելու և, եթե ժողովուրդը որոշի, որ իրեն պետք է գնդակահարեն, նա «խոնարհ կկանգնի»:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս որպես ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծման տարբերակ առաջարկել էր, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգության երաշխիքներով ժամանակավորապես ապաստան ստանա արտերկրում, ինչից հետո կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: