Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը Bentley-ով հայտնվել է փոսում

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշաններ տեղադրված չէն, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա. «Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը, չգիտենք։

Լավ կլիներ, որ կառուցապատող ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կահավորեր համապատասխան նախազգուշացնող նշաններով և տեղադրեր նաև լուսային փարոսիկներ։ Իսկ եթե այդ ամենը արված լիներ, այս վթարը տեղի չէր ունենա»։

Please enter a valid URL