Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան սպանություն ՌԴ-ում․ ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ

Մերձմոսկվայում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ: Ստացված վնասվածքից կինը տեղում մահացել է: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով, հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:

Դանակահարությունը կազմակերպել է 43-ամյա Մունիր Ա.-ն, ով հարձակվել է իր 40-ամյա քրոջ՝ Լեյլայի վրա: Տեղի բնակիչներից մեկը՝ Անդրեյ Կոլոբինը, պատմել է, որ լսել է, թե ինչպես է տղամարդը բղավել աղջկա վրա, նրան մարմնավաճառ անվանել եւ մեղադրել մուսուլմանական ավանդույթները չպահպանելու մեջ: «Ցավոք, նրա մոտ մարդ չի եղել, երբ նա արդեն դանակահարվել էր: Շտապօգնություն են կանչել, բայց աղջիկն արդեն մահացել էր»,-պատմել է նա:

Մունիրի կատարած հանցանքը ֆիքսել են տեսախցիկները: Կադրերում երեւում է, թե ինչպես է սեւազգեստ տղամարդը մոտենում աղջկան ու սկսել ծեծել նրան, որից հետո նա հանում է դանակն ու սկսում հարվածներ հասցնել: Սպանությունից հետո նա դեն է նետել զենքն ու թաքնվել: Ողբերգության ականատես է եղել պատահական անցորդ դպրոցականը, ով վախից փախել է:

Անաստասիա Կալիմովան, ով անձամբ ծանոթ է Լեյլայի ընտանիքին, թերթին պատմել է, թե որն է եղել սպանության պատճառը. «Նրա ամուսինը շատ խիստ մարդ էր: Եթե ​​Լեյլան անազնիվ լիներ, առաջին հերթին հենց նա կզսպեր նրան: Պատճառն այն է, որ ընկերուհուս ընտանիքը դեմ էր, որ Լեյլան ամուսնան ազգությամբ հայի հետ: Եվ իր հարազատների համար նա «մաքուր» չէր համարվում: Ամուսնու հետ միասին նրանք ապրել են յոթ տարի, երեխաներ ունեն: Այդ ամբողջ ընթացքում որտե՞ղ էր եղբայրը: Սարսափելի է, որ հենց հարազատ եղբայրն է դա արել՝ երեխաներին առանց մոր թողնելով: Երեխաներն արդեն գիտեն, որ մայրիկը չկա: Աստված իմ, այնքան լավ ընտանիք էր»:

Կալիմովայի խոսքով՝ եղբայրը հետեւել է Լեյլային վաղ առավոտյան, երբ կինը երեխաներին դպրոց է ուղարկել: Կալիմովան հավելել է, որ մահացած կինն ուներ երեք երեխա եւ սպասում էր չորրորդին:

Please enter a valid URL