Նիկոլ Փաշինյանը երբեք ինքնուրույն քաղաքական գործիչ չի եղել։ Արտահերթ ընտրություններ անցկացնելը նրան հուշել են հայտնի արտաքին ուժերը։ Քանի որ հասկանում են մի քանի ամիս ևս և Հայաստանում կլինի «պայթյուն»։ Քանի դեռ ավելի չի թեժացել վիճակը` հուշել են նրան գնալ արտահերթ ընտրությունների` մնալով վարչապետի պաշտոնում։
Քանի որ նրանք հասկանում են, եթե ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա ոստիկանությունը և իրավապահները այլևս չեն ենթարկվի իրեն։ Հետևաբար, այդ ընտրությունների արդյունքները արտաքին ուժերի համար կլինեն անկանխատեսելի։
Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետի պաշտոնում, ապա նա էլ հաշվելու է ընտրությունների արդյունքները։ Իսկ պայմանական Սորոսի համար կարևորը ոչ թե ինչպես են քվեարկում, այլ ով է հաշվում:
Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Գուսև