Search
Close this search box.

Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը կանչվել է Քննչական կոմիտե

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը կանչվել է Քննչական կոմիտե․ ահազանգում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսևորած անգործության հետևանքով դեռևս ազատության մեջ գտնվող Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը… Բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար։

Հետգրություն. դեռ սպասում եմ քննչական կոմիտի պարզաբանումերին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել Աննա Վարդապետյանի հանցախումբ…», — նշել է փաստաբանը։

Please enter a valid URL