Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Ամալյանի հեղինակած «Կենացդ եղբայր» երգը` Խորեն Լևոնյանի կատարմամբ

Հիմա խմում եմ, կենացդ եղբայր,
Քո ապրած կյանքից քամած՝ մուգ գինով,
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:

Սրտիս կարոտն ու հուշերն եմ խառնել,
Գինուդ դառը համը չզգալու համար,
Հոգուս աշնանը գարուն եմ խառնել,
Քո ողջ կենացը խմելու համար:
Հոգուս աշնանը գարուն եմ խառնել,
Քո ողջ կենացը խմելու համար:

Կենացդ եղբայր…
Գինուցդ հարբած, հեքիաթ եմ գրել,
Աշխարհն անզոր է գրածս ջնջելու համար,
Աշխարհն անզոր է հեքիաթիս՝ բարի ու արդար հերոսին,
Թիկունքից թաքուն խփելու համար:

Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար,
Թույլ տուր կենացդ խմելու պահին,
Հեքիաթս կարդամ։

Կենացդ եղբայր…

Սիրո բարձունքից ամբարած ծովը,
Ես կդատարկեի քո հետ ապրելու վայրկյանի համար,
Կարոտս թաց է, սպասիր ես կգամ,
Սիրտս այրված է,
Կենացդ եղբայր…

Կարոտս թաց է, սպասիր ես կգամ,
Սիրտս այրված է,
Կենացդ եղբայր…

Տեսնես գահին զոհ դառնալու պահին,
Աշխարհն ապտակեց, թե դու՝ աշխարհին,
Կյանքը դադարով փոխելու համար,
Խիղճդ հանգիստ է,
Կենացդ եղբայր…

Կյանքը դադարով փոխելու համար,
Խիղճդ հանգիստ է,
Կենացդ եղբայր…

Գինուցդ հարբած, հեքիաթ եմ գրել,
Աշխարհն անզոր է գրածս ջնջելու համար,
Աշխարհն անզոր է հեքիաթիս՝ բարի ու արդար հերոսին,
Թիկունքից թաքուն խփելու համար…

Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար,
Թույլ տուր կենացդ խմելու պահին,
Հեքիաթս կարդամ։

Կենացդ եղբայր…

Please enter a valid URL