Search
Close this search box.

Կապանի քաղաքապետի պարզաբանումը՝ Կապանի և գյուղերի բարձրունքները Ադրբեջանին հանձնելու մասին

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն առ այն, որ «Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձրունքները հանձնելու են Ադրբեջանին»։ Այդ կապակցությամբ, հայտնում եմ, որ խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցին՝ Պաշտպանության նախարարության հրահանգի վերաբերյալ։

Լրատվամիջոցներին և սոցցանցերի օգտատերերին հորդորում եմ Կապանի պաշտպանության, անվտանգության և սահմանների մասին ժամանակավրեպ լուրեր չտարածել և բնակչությանը թյուրիմացության մեջ չգցել։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան

Please enter a valid URL