Ինչպես հայտնել ենք, մարտի 17-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն Էջմիածնում իրականացրել էին «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:
Օպերիացիայի շրջանակներում բերման էր ենթարկվել գործարար Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ում 3 ժամ անց ազատ էին արձակել։
«Հրապարակը» տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են ոստիկանները ներխուժում Ասատրյանի տուն: