Կորոնավիրուսի տարածման դինամիկան առաջին հերթին կապված է կանխարգելիչ միջոցառումների, այլ ոչ թե օդերևութաբանական գործոնների հետ, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է թուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը:
«16-հոգանոց աշխարհագիտական, բժշկական և հանրային առողջապահական հանձնաժողովի դիտարկմամբ, CoViD-19-ի տարածման դինամիկան 2020-ին և 2021-ի սկզբին պայմանավորված է հիմնականում նախազգուշական միջոցներով, ինչպիսիք են դիմակների պարտադիր կրումը և ճանապարհորդության սահմանափակումները, այլ ոչ թե օդերևութաբանական գործոնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այլ նշանակալից գործոնները ներառում են մարդու վարքը և բնակչության ժողովրդագրական բնութագրերը, իսկ վերջերս՝ վիրուսի մուտացիաները: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը չի հերքում այն փաստը, որ սեզոնայնությունն, անշուշտ, ազդում է շնչառական վիրուսների տարածման վրա: