Search
Close this search box.

Կրկին հաղորդագրություն Արցախից

Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են  իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Հադրութի շրջանում մարտի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ այդ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

Please enter a valid URL