Search
Close this search box.

Պետական Դումայի նախկին պատգամավորը կոչով դիմում է բոլոր ազնիվ հայերին

«Մայիսին կայանալու է «Եվրոպայի Պաշտպան 2021» ՆԱՏՕ-ի զորավարժությունը։ Սա Ռուսաստանի դեմ ուղղված աննախադեպ զորավարժություն է։

Զորավարժությանը մասնակցելու են ամերիկյան` 53-րդ և 86-րդ խոշոր զորամիավորումները։ Բազաները լինելու են` Ալբանիանում, Ռումինիայում, Բուլղարիայում և Թուրքիայում։

Ըստ տեղեկությունների` Հայաստանը 27 երկրների հետ միասին ևս մասնակցելու է այս զորավարժությանը։ Սա ամոթ և խայտառակություն է։ Դուրս է գալիս, որ Հայաստանը Թուրքիայի հետ մասնակցելու է Ռուսաստանի դեմ զորավարժությանը։

Կոչ եմ անում բոլոր ազնիվ հայերին թույլ չտալ Հայաստանին մասնակցել այս խայտառակ հակառուսական զորավարժությանը».

Պետական Դումայի նախկին պատգամավոր, գնդապետ Սեմյոն Ա. Բաղդասարով

Please enter a valid URL