Արցախյան վերջին պատերազմում զոհված Սենո Երկանյանի մայրը գրում է.
Իմ սիրուն, բարի, բոլորին հասնող, ամեն ինչից հասկացող, դրության մեջ մտնող, ժպտերես, հոգատար իմ տղա` կարոտել եմ։ 137 դաժան, տանջալի, անքուն օրերից հետո` իմ այդքան որոնումներից հետո, քեզ ԴՆԹ-ն գտավ։ Աշխարհը քանդվեց գլխիս, բալես, արևը խավարեց, լուսինն էլ տխրեց ու էլ չի լուսավորում, օդս չի հերիքում, կյանքս դժողքի վերածվեց։ Ես այնքան էի հավատում, որ դու կգաս, որ մենք նորից կապրենք, նորից կուրախանանք, նորից ամեն դժվարությունը իրար հետ կհաղթենք, նորից ամեն կիրակի կնստենք ու մեր անելիքները կքննարկենք, կծրագրենք մեր մյուս շաբաթվա անելիքները, նորից դու ու քույրդ «կսպոռվեք», թե ով ի՞նչն է անելու, կքննարկենք ամեն ինչ իրար հետ։
Մենք ամեն իրիկուն իրար պատմում էինք ի՞նչ ենք արել, ո՞նց ենք արել,ի րար հետ երազում էինք, մեկ մեկել ճոխ երազելուց իրար վրա ծիծաղում։ Սեն ջան, դու ինձ այնքան բան էիր խոստացել, բա ո՞վ ա անելու։ Դու ասում էիր. «Մամ քո տղեն եմ չէ,որ մի բան խոստանում եմ,ուրեմն կանեմ», խոստացել էիր քո ձեռքով, քո աշխատածով, քո քրտինքով տուն ես սարքելու՝ հնավոճ ձևերով, որ ինձ ու քրոջդ թագուհու պես ես պահելու։ Ու ես հավատում էի քեզ, որովհետև գիտեմ, որ դու կանեիր։ Բա հիմա թողիր անտեր արևս։ Ո՞վ ա տունը սարքելու, ո՞վ ա մեզ պաշտպանելու, ո՞վ ա մեր երազանքները կատարելու։ Ամեն օր դպրոց գնալուց փող էի տալիս, որ դպրոցում բան առնեիք ուտելու,իսկ դուք փողերը հավաքում էիք թաքուն ու ամեն առիթին ինձ նվեր առնում, տեսնում էի, որ ձեզ բան չեմ կարում ասեմ, շատ էի տալիս, որ ինչ հավաքում էիք, մնացացին էլ սնվեիք, դուք հավաքում էիք ու ավելի ճոխ նվեր էիք անում։ Տղես, պրծավ իմ նվեր ստանալը, որովհետև իմ ամենա թանկ նվեը դու ու քույրդ եք, դու իմ նվերն էիր անգին, որին ես կորցրեցի։ Հիմա ես ինձ չեմ կարող ներել, որ ես այդ օրը չեկա ու քեզ գրկեի, գողանայի քեզ, թող դատեին, թող 10 տարի տային, բայց ողջ լինեիր։ Ինձ պետք չի այդ հերոսի կոչումը առանց քեզ, ես չեմ ուզում շքանշան առանց քեզ, որ տանս մեջ քո տեղը լինի միայն Կոչում, քո տեղը նկար։
Ես գիտեմ, հիշում եմ քեզ տված խոստումս. «Մամ խոստացի, որ երբեք չես լացի, դուխդ չես կոտրի, ու խոստացի որ քրոջս լավ կպահես», մնացած խոստումները հետո։ Ես կկատարեմ բոլոր տվածս խոստումները, տղես։ Դժվար է, շատ է դժվար հիմա ուժեղ լինել, շատ դժվար է չլացել, խեղդել արտասուքը, ու կլոունի պես ժպտալ՝ իմանալով, որ հոգիտ մահացել ա, որ սիրտդ փշրվել է, որ դու իբրև կաս, կանգնած ես`բայց դու չկաս։ Դժվար ա ուժեղ ցույց տալը, երբ արդեն ներսդ փշրված ա, երբ նայում ես դիմացդ՝ մարդիկ խնդում են խոսում են, վիճում են, իսկ դու նայում ես` բայց ոչինչ չես տեսնում, միայն խավար։ Դժվար ա երբ քույդ գրկումա ինձ մտնում թևիս տակ, ամուր սեղմվում կրծքիս, համբուրում եմ գլուխը, ուզուն եմ ասեմ ի՞նչ որ մի բան, հանգստացնեմ, ուժ տամ քրոջդ, բայց չգիտեմ ո՞նց։
Սեն ջան, իմ մինուճար տղա, իմ արև, թևերս կոտրել ես ու էլի ասում ես՝ մամ խոստումդ արա՞։ Հենց ինձ ստիպում եմ, գլուխս բարձրացնում, ոտքի եմ կանգնում, բայց երկար չի տևում, ավելի ցավոտ ես վայր եմ ընկնում, չի ստացվում։ Բայց կանեմ, կանեմ՝ արևս, որ խոստացել եմ կանեմ, կգտնեմ ուժ, կկանգնեմ ոտքի, քրոջդ թագուհու պես կպահեմ, ամեն ուզածը կանեմ, ուժեղ կլինեմ, կփորձեմ չլացել, կխեղդեմ ամեն ցավ հոգուս խորքում հանուն քեզ, հանուն քրոջդ։ Որովհետև դու միշտ կաս, դու ինձ հետ ես, հոգուս խորքում, մեր տանը, մեր սեղանին միշտ 4 աման կդրվի, 4 բաժակ, քո շորերը միշտ արդուկած ու մաքուր կախած կլինի, քո ամեն ինչը կմնա նույնը, ոնց կար։Դու ողջ ես, դու մեր տանն ես, դու մեզ հետ ես ու տենց էլ կլինի միշտ։ Ես ամեն գործի գնալուց գալու եմ քո տուն, թուշդ պաչեմ նոր գնամ գործի, ուղղակի քո փափուկ թշերի փոխարեն սառը քարի վրա նկարդ եմ գրկում ու պաչում։