Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պետք է պատասխանի սփյուռքի այն երիտասարդին, ով տուն ունենալու համար հավաքած իր գումարը փոխանցեց հիմնադրամին ու այն վերածվեց պարգևավճարի

Նիկոլ Փաշինյանը կապիտուլացիայի ստորագրումից հետո Երևանում մի քանի մետր շարժվելու համար հսկայական միջոցներ է վատնում: Ամեն մի քանի հարյուր մետր տեղաշարժը պետության վրա ահռելի ծախս է նստում: Փաստացի, քաղաքացիների վճարած հարկերը գնում են ոչ թե պետությունը ոտքի կանգնեցնելուն, այլ Փաշինյանի տեղաշարժը ապահովելու համար: Եվ ընդհանրապես, պետության փողերի մսխումը դարձել է այս իշխանության թիվ մեկ խնդիրը:

Նույն այս իշխանությունը հանգիստ խղճով Համահայկական հիմնադրամից վերցրած փողերը մսխեց, եթե հիշում ենք մարդիկ իրենց թոշակը, վիրահատության կամ տուն գնելու համար հավաքած գումարը առանց մի վայրկյան մտածելու փոխանցեցին Համահայկական հիմնադրամին, այս իշխանությունն էլ առանց մի վայրկյան մտածելու վերցրեց այդ հավաքված գումարի առյուծի բաժինը՝ 52 մլրդ դրամ, մտցրեց պետական բյուջե ու ծախսեց:

Մինչդեռ, վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար: Իսկ Փաշինյան Նիկոլն ասում Է, որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները: Այնինչ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն՝ Կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ կոնկրետ հաշվետվություն:

Բարոյական առումով ևս պետք է Փաշինյանը հաշվետվություն տա, օրինակ՝ սփյուռքահայ այն երիտասարդին, ով դրսում աշխատելով՝ 20 տարի շարունակ տուն գնելու համար փող էր հավաքել ու պատերազմի օրերին առանց մտածելու այն փոխանցեց Համահայկական հիմնադրամին, ինչը Փաշինյանի իշխանությունը լցրեց բյուջեի ընդհանուր կաթսայի մեջ ու հավանաբար վերածեց պարգևավճարի, որպեսզի իր թիմը, ոստիկանությունը հնազանդ ծառայեն իրեն:

ArmLife.am

Please enter a valid URL